13 դեկտեմբերի 2003 - 17:54 AMT
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 12-ին Քլիվլենդի հիվանդանոցում (Օհայո նահանգ) Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի մահվան վերաբերյալ: Վախճանվածի դին Բաքու կտեղափոխվի դեկտեմբերի 14-ին, հաղորդել է Ադրբեջանի պետհեռուստատեսությունը: Ադրբեջանում հայտարարվել է յոթնօրյա սուգ: 80-ամյա Հեյդար Ալիեւի թաղումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, Բաքվի Շեհիդների ծառուղում: Այսօր Բաքվում դադարեցվել է բոլոր ռուսական եւ թուրքական ալիքների, ինչպես նաեւ Բի-Բի-Սի եւ Ֆրանս Ինտերնասիոնալ ռադիոկայանների հեռարձակումը: