Հայաստանն իր առջև նպատակ է դրել պայքարել աղքատության դեմ և զարգացնել մտավոր ներուժը

Հայաստանն իր առջև նպատակ է դրել պայքարել աղքատության դեմ և զարգացնել մտավոր ներուժը

PanARMENIAN.Net - Անկախ Հայաստանի տնտեսության կայացաման ճանապարհին բազում փորձանքների միջով ենք անցել՝ պլանային ռեժիմի փոփոխություն շուկայականի, երկրաշարժ, պատերազմ և շրջափակում, որը շարունակվում է մինչ օրս, նոր ինստիտուտների ձևավորման անհրաժեշտություն: Արդյունքում 20 տարվա ընթացքում երկիրը 1,2 մլն մարդ է լքել, որոնց մեծ մասը՝ երիտասարդ և պրոֆեսիոնալ մասնագետներ: «Դա չէր կարող չազդել երկրի տնտեսության վրա»,- ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով ՀՀԿ տնտեսական սեմինարի ժամանակ՝ նվիրված արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման ռազմավարական քաղաքականության հանրային քննարկմանը: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ երկիրն ունի ծերացող բնակչության խնդիր, ինչպես նաև բնակչության բևեռացում, քանի որ բացակայում է միջին դասը: Միաժամանակ, ինչպես նշել է Տիգրան Սարգսյանը, Հայաստանի տնտեսական համակարգին հատուկ են այն խնդիրները, որոնք բնորոշ են նմանատիպ երկրների համար, որտեղ բնակչության մեկ շնչին բաժին է հասնում մոտ 3000 դոլար: Նրա խոսքով՝ աղքատության աճը երկրում հասել է 30 տոկոսի:

Այս կապակցությամբ կառավարության ղեկավարը կարևորել է, որպեսզի Հայաստանի տնտեսության զարգացման քաղաքականությունն այնպես կառուցվի, որ կարողանա դիմակայել արտաքին ցնցումներին և դրանք նվազագույնի հասցնի: «Գիտելիքների արտադրությունը պետք է տնտեսության շարժիչ ուժը դառնա, իսկ մենք պետք է ուշադրություն դարձնենք այն ուղղություններին, որտեղ գործարկված են այդ ուժերը, առաջին հերթին դա կրթության ոլորտն է»,- հավելել է նա: Տիգրան Սարգսյանը նշել է նաև, որ ժամանակակից աշխարհում «մտածող» մարդու համար պետք է ստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, և «դա կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսական մոդելի ձևավորման համար»:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակին՝ վաչապետը նշել է, որ երկրի իշխանությունները վերանայել են իրենց դիրքորոշումը տնտեսության դիվերսիֆիկացման վերաբերյալ: Նա հաղորդել է, որ ՀՆԱ կառուցվածքում արդյունաբերության բաժինը կազմում է 15 տոկոս, գյուղատնտեսության բաժինը՝ 14-17 տոկոս, շինարարության բաժինը 28-ից իջել է 14 տոկոս, իսկ ծառայություններին բաժին է ընկնում 41 տոկոսը: Ընդ որում, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի պետական պարտքը 40 տոկոս է կազմում ՀՆԱ-ում և «կառավարելի է», եկամուտները կազմում են 911 մլրդ դրամ, ծախսերը՝ 14 տրլ դրամ, պակասուրդը՝ 447 մլրդ դրամ, ինչը ՀՆԱ 3,1 տոկոսն է կազմում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---