Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել

Տիգրան Սարգսյանն  աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել: Այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպելու է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, ԵՄ առևտրի հանձնակատար Կարել դե Գուխտի հետ, Եվրոպական հանձնաժողովի զարգացման և համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիադիսի հետ:

Կառավարությունից հայտնում են, որ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---