Հայ գործարարները հետաքրքրված են ոսկու արդյունահանմամբ Վրաստանում 4 դեկտեմբերի 2011 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Հայ գործարարները հետաքրքրվել են ոսկու արդյունահանմամբ Վրաստանում և արդեն որոնման աշխատանքներ են սկսել Գուրիա գավառում՝ երկրի արևմուտքում: Այդ մասին հաղորդում է trend.az.co-ն՝ վկայակոչելով «Վրացական պաշար» ընկերության տնօրեն Ներսես Կարամանուկյանին: Նրա խոսքով՝ ոսկու արդյունահանման լիցենզիան ընկերությունը ձեռք է բերել այս տարվա սեպտեմբերին 306 հազար դոլարով: Պայմանների համաձայն, ընկերությունը պետք է 1 միլիոն դոլար ներդնի որոնման աշխատանքների մեջ: «Մեր ընկերությունը զբաղվում է ոսկու արդյունահանմամբ Հայաստանում: Որոնման աշխատանքները Վրաստանում մենք վերջերս ենք սկսել և հուսով ենք, որ հաջողության կհասնենք»,- ասել է Կարամանուկյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |