Ռուսներն այսօր կընտրեն Պետդումայի վեցերորդ կազմը

Ռուսներն այսօր կընտրեն Պետդումայի վեցերորդ կազմը

PanARMENIAN.Net - Ռուսներն այսօր կընտրեն Պետական դումայի վեցերորդ կազմը, որը կաշխատի ոչ թե չորս տարի, ինչպես նախորդ համագումարները, այլ հինգ: Տեղական ժամանակով 8:00-ին ամբողջ երկրում կբացվեն ավելի քան 96 հազար ընտրատարածքներ, որտեղ իրենց ընտրությունը կկատարեն մոտ 108 միլիոն քաղաքացիներ:

Բացի այդ, երկրի սահմաններից դուրս կբացվեն 369 ընտրատարածքներ, որտեղ կարող է քվեարկել ավելի քան 1,8 միլիոն մարդ: Հայաստանում ընտրատարածքը գտնվում է Ռուսաստանի դեսպանատան տարածքում և կաշխատի մինչև 20:00:

Ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ Պետդումայի պատգամավորների ընտրությանը մասնակցում են բոլոր գրանցված կուսակցությունները՝ խորհրդարանական «Եդինայա Ռոսիա», «ՌԴԿԿ», «ՌԼԲԿ» և «Սպրավեդլիվայա Ռոսիա», ինչպես նաև ստորին պալատում չներկայացված «Յաբլոկո», «Պրավոյե դելո» և «Պատրիոտի Ռոսիի»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---