Աննա Խանչալյան. Ես երջանիկ եմ, որ հաղթեցի Հայաստանում

Աննա Խանչալյան. Ես երջանիկ եմ, որ հաղթեցի Հայաստանում

PanARMENIAN.Net - «Մենք հույս ունեինք հաղթելու, և այսօր մենք երջանիկ ենք, որ դա իրականացավ: Մրցույթը յուրահատուկ է, և մենք մաղթում ենք բոլորին հասնել բարձունքին», մամլո ասուլիսի ժամանակ ասացին «Մանկական Եվրատեսիլ 2011» այս տարվա հաղթող Candy խմբի անդամները: Նրանք հաղթանակ տարան Candy music երգով:

«Ես երջանիկ եմ, որ հաղթեցի, և կրկնակի երջանիկ, որ հաղթեցի Հայաստանում`իմ հայրենիքում»,- արցունքներն աչքերին ասաց խմբի հայ անդամ Աննա Խանչալյանը:

Վերջում աղջիկները մաղթեցին բոլոր երեխաներին երազանքների իրականացում: Աղջիկների թալիսմանն էին թևնոցները, որոնք նրանց նվիրել է վրաց պատրիարքը: Իդեպ այդ օրը խմբի անդամներից մեկի` Իվիի ծնունդն էր:

Այս տարի Մանկական Եվրատեսիլին մասնակցեցին 13 երկրի ներկայացուցիչներ: Հայաստանը մրցույթին մասնակցեց չորրորդ անգամ: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Այս տարի Հայաստանը ներկայացնելու է Դալիթան իր Welcome to Armenia երգով:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---