ԱՄՆ-ն նախատեսում է ձեռնպահ մնալ ռազմական ներխուժումից Սիրիա

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն նախատեսում է ձեռնպահ մնալ ռազմական ներխուժումից Սիրիա և չի կորցնում նախագահի պաշտոնից Բաշար Ասադին խաղաղ միջոցներով պաշտոնանկ անելու հույսը: Այդ մասին հայտնել է Ամանում գտնվող Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեֆրի Ֆելթմանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ես չեմ կարծում, թե մեզանից որևէ մեկն ուզում է ինչ-որ ներխուժում տեսնել Սիրիա: Այսպիսով, մենք պետք է գնահատենք, թե ինչպիսի գործիքներ ունենք, որպեսզի փորձենք Ասադին և նրա շրջապատին ցույց տալ, որ դաժան սպանություններ գործելը առաջ շարժվելու լավագույն միջոցը չէ»,- ասել է Ֆելթմանը:

Նա նշել է նաև, որ Ասադի վարչակարգը երկիրը քաղաքացիական պատերազմի եզրին է հասցնում: Ֆելթմանը պնդել է, որ սիրիական նախագահը գործը տանում է միջէթնիկական տարբերությունների խորացմանը: «Ըստ երևույթին, նա պատրաստվում է կատարել սեփական կանխատեսումն այն մասին, որ Սիրիան գնում է դեպի քաոս և քաղաքացիական պատերազմ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---