5 դեկտեմբերի 2011 - 10:51 AMT
«Նոր ժամանակներ»-ն իր համագումարում որոշել է ընտրություններին գնալ առանձին ցուցակով

«Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցությունը դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած համագումարում որոշել է ընտրություններին մասնակցել առանձին ցուցակով: Ինչպես հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը, «Նոր ժամանակներ»-ի համագումարում Արամ Կարապետյանը վերընտրվել է կուսակցության նախագահ:

Բացի դրանից, կուսակցությունը գտնում է, որ եվրասիական տնտեսական միության կայացման դեպքում Հայաստանը պետք է կազմակերպությանն առընթեր դիտորդի կարգավիճակից անցնի լիիրավ անդամության ԵՏՄ-ին: