5 դեկտեմբերի 2011 - 11:04 AMT
Իսպանիայի հավաքականն իր պատմության մեջ հինգերորդ անգամ դարձավ Դևիսի գավաթի հաղթող

Իսպանիայի հավաքականն իր պատմության մեջ հինգերորդ անգամ դարձավ Դևիսի գավաթի հաղթող: Արգենտինայի հավաքականի հետ եզրափակիչ հանդիպմանը իր թիմին որոշիչ միավորը բերեց թիմի առաջատար Ռաֆայել Նադալը: Եզրափակչի չորրորդ խաղում համաշխարհային վարկանիշի երկրորդ համարը չորս սեթերում պարտության մատնեց Դել Պոտրոյին` 1:6, 6:4, 6:1, 7:6:

Արդյունքում հանդիպումը տևեց 4 ժամ 8 րոպե: Իսպանիան հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

Միակ միավորը Արգենտինան վաստակեց զուգախաղում: Դավիթ Նալբանդյան – Էդուարդո Շվանկ զույգը առավելության հասավ Ֆելիսիանո Լոպեսի և Ֆերնանդո Վերդասկոյի նկատմամբ: