Հաղթելով Ադրբեջանին` Հայաստանի հավաքականը 3-րդ տեղն է զբաղեցրել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»-ի «Բրեյն-ռինգում»

Հաղթելով Ադրբեջանին` Հայաստանի հավաքականը 3-րդ տեղն է զբաղեցրել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»-ի «Բրեյն-ռինգում»

PanARMENIAN.Net - Հաղթելով Ադրբեջանին` Հայաստանի հավաքականը Իսրայելում 3-րդ տեղն է զբաղեցրել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»-ի «Բրեյն-ռինգում»: «Բրեյն-ռինգի» եզրափակչում Ռուսաստանի հավաքականը հաղթել է «Բանդերլոգներին» (Ուկրաինա):

«Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» մրցաշարում, որն անցկացվում էր օլիմպիական համակարգով, Հայաստանի հավաքականը զիջել է ապագա հաղթող Ռուսաստանի հավաքականին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Իսրայելի առաջին հավաքականը, երրորդը` Ուկրաինայի հավաքականը:

«Սեփական խաղի» մրցաշարում հաղթող է դարձել Գեորգի Բաքրաձեն: Երկրորդ տեղում Մաքսիմ Պոտաշովն է, երրորդում` Հարրի Շիբերը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---