ԼՂՀ Պաշտպանության բանակ. Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն դադարում ապատեղեկատվություն տարածել

ԼՂՀ Պաշտպանության բանակ. Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն դադարում ապատեղեկատվություն տարածել

PanARMENIAN.Net - ԼՂՀ պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած ապատեղեկատվությունն այն մասին, որ իբր դեկտեմբերի 3-ին հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորել է ադրբեջանական բանակի զինվոր: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում վիրավորվել է ադրբեջանական բանակի զինվոր: Ըստ նրա, հրազենի կրակոցից իբր վիրավորվել է Ռաշադ Օգտայ օղլու Մամեդովը և տեղափոխվել է հոսպիտալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---