Չնայած «Ժառանգության» հակազդեցությանը, ԱԺ-ն ընդունել է բնապահպանական փորձաքննության մասին օրինագիծը

Չնայած «Ժառանգության» հակազդեցությանը, ԱԺ-ն ընդունել է բնապահպանական փորձաքննության մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Չնայած «Ժառանգության» հակազդեցությանը, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում» փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Հարկ է նշել, որ «Ժառանգության» ղեկավար Ստեփան Սաֆարյանն առաջարկել էր հետաձգել քվեարկությունը, իսկ երբ նրա առաջարկությունը չընդունվեց, նա 20-րոպեանոց ընդմիջում պահանջեց էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հեռախոսազրույցի համար:

Օրենքն ընդունվել է 63 «կողմ», 7 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ: Դա վիճահարույց օրենք է և պետք է ընդունվեր դեռ նախորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստում, սակայն, հետաձգվել էր, կրկին «Ժառանգության» պահանջով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---