Արմեն Աշոտյան. Տնտեսագիտական կրթությունը Հայաստանում բարեփոխման կարիք ունի

Արմեն Աշոտյան. Տնտեսագիտական կրթությունը Հայաստանում բարեփոխման կարիք ունի

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի կրթության ու գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Բիզնես գրավչության իմ բանաձևը» ուսանողական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցանակները հանձնել են կրթության ու գիտության նախարար Ամեն Աշոտյանը և Finance.am պորտալի տնօրեն Արա Ադուրյանը:

Ինչպես միջոցառման շրջանակներում հայտարարել է Արմեն Աշոտյանը, մրցույթն իր ձևաչափով առաջինն է: Ըստ նրա, տնտեսագիտական կրթությունը Հայաստանում բարեփոխման կարիք ունի և «չնայած նրան, որ ամեն տարի ոլորտում հայտնվում են նոր մասնագետներ, միևնույն է, երիտասարդ կադրերը քիչ են, մենք միշտ զգում ենք նրանց կարիքը»: Նա նաև նշել է, որ այդ մրցույթի միջոցով նախարարությունը փորձում է նպաստել ուսանողներին, որոնք նոր գաղափարներ ունեն: Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ պատրաստ է աջակցել կայքին ու համատեղ ուժերով սատարել լավագույն ուսանողներին: Ըստ նրա, ուսանողները, պետք է վստահ լինեն, որ սեփական գիտելիքների շնորհիվ հնարավոր է հաջողության հասնել, «և պետք չէ հույսը դնել ծանոթ-բարեկամների վրա»: «Նման մրցույթները ցույց են տալիս, որ երկրում կան լավ երիտասարդներ, կարևորն այն է, որ նրանք իմանան, որ կա արդարություն և որ նրանք պետք են մեր պետությանը»,-ասել է Աշոտյանը:

Իր հերթին Արա Ադուրյանը վստահություն է հայտնել, որ նման միջոցառումները տևական բնույթ են կրում: Նա նաև նշել է, որ մրցույթը անցել է լուրջ մրցակցության պայմաններում:

Մրցույթին մասնակցել են բուհերի 40 ուսանողներ, որոնցից 7 արժանացել են մրցանակների:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---