ԱԺ խոսնակի պաշտոնին հավակնում են Սամվել Նիկոյանն ու Լարիսա Ալավերդյանը

ԱԺ խոսնակի պաշտոնին հավակնում են Սամվել Նիկոյանն ու Լարիսա Ալավերդյանը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նիստում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կուսակցության անունից խոսնակի պաշտոնի համար առաջադրել է փոխխոսնակ Սամվել Նիկոյանի թեկնածությունը:

Իր հերթին «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրեց կուսակցության անդամ Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը:

Փոխխոսնակ Սամվել Բալասանյանն առաջարկեց թեկնածուներին հանդես գալ ելույթով: Լարիսա Ալավերդյանը հրաժարվեց, իսկ Սամվել Նիկոյանը շնորհակալություն հայտնեց առաջադրվելու համար: «Իմ խորհրդարանական աշխատանքի վերջին 8-9 տարիների ողջ փորձը ես կօգտագործեմ գործընկերների ու հանրության վստահությունն արդարացնելու համար»,-ասել է Նիկոյանը

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---