Վրաստանի նախկին նախագահը սպառնալիք է տեսնում Հայաստանը Աջարիային կապող ուղիղ ավտոմայրուղու կառուցման մեջ

Վրաստանի նախկին նախագահը սպառնալիք է տեսնում Հայաստանը Աջարիային կապող ուղիղ ավտոմայրուղու կառուցման մեջ

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարնաձեն սպառնալիք է տեսնում Հայաստանն Աջարիային կապող ուղիղ ավտոմայրուղու կառուցման մեջ: «Այդ նախագիծը կարող է ժողովրդագրական խնդիրներ ստեղծել Վրաստանի համար, հայտարարել է Էդուարդ Շևարնաձեն «Ասավալ-դասավալի» շաբաթաթերթին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ Վրաստան այցելության ժամանակ իր վրաց պաշտոնակից Միխայիլ Սահակաշվիլիի հետ քննարկել է ճանապարհի շինարարությանն առնչվող հարցեր: Նրանք պայմանավորվել են արագացնել ճանապարհի կառուցումը, որը Գոդերզի լեռնանցքով կմիացնի Բաթումին Հայաստանի հետ: Սահակաշվիլին նշել է, որ դա թույլ կտա ավելացնել հայ զբոսաշրջիկների հոսքը Վրաստան:

Մինչդեռ Շևարնաձեն մտավախություն ունի, որ ժողովրդագրական իրավիճակն Աջարիայում կարող է փոխվել ի օգուտ հայերի: «Նայեք Աբխազիային, հայերն այնտեղ ավելի շատ են, քան աբխազները»,-ասել է նա:

Նախկին նախագահը չի բացառում նաև, որ Վրաստանի իշխանությունները կարող են զիջումների գնալ Հայաստանին և փոխանցել նրան վիճահարույց համարվող եկեղեցիները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---