5 դեկտեմբերի 2011 - 16:04 AMT
Պրոմեթեյ Բանկը միացել է UNIStream դրամական փոխանցումների համակարգին

Դեկտեմբերի 5-ից Պրոմեթեյ Բանկի գլխամասային գրասենյակում և բանկի բոլոր մասնաճյուղերում հնարավոր է դարձել դրամական փոխանցումներ կատարել UNIStream դրամական փոխանցումների միջազգային համակարգով: Այդ մասին հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

UNIStream-ը ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների միջազգային համակարգ է, որն ընդգրկում է ավելի քան 200,000 սպասարկման կետ աշխարհի շուրջ 100 երկրներում: Համակարգի հիմնական առավելություններն են փոխանցման ցածր սակագինը, պարզ ձևակերպումը, որը չի պահանջվում բանկային հաշվի բացում: Փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը լրացվում են բանկի աշխատակցի կողմից, ապահովվում է փոխանցման արագությունը. գումարը հասանելի է այն փոխանցելուց 10-15 րոպե անց, իսկ փոխանցման ստացողը որևէ ծախս չի կատարում: