5 դեկտեմբերի 2011 - 16:06 AMT
Հատուկ ջոկատը կապահովի 2012-ի Օլիմպիադայի պաշտպանությունը կիբերհանցագործներից

Հատուկ ջոկատը, որի մեջ մտնելու են համակարգչային անվտանգության բրիտանացի լավագույն մասնագետները, ստեղծվելու է Միացյալ Թագավորությունում 2012թ Օլիմպիական խաղերի մասնակիցներին և հյուրերին հաքերներից և իներնետային ավազակներից պաշտպանելու համար:

Ռիկեթսի խոսքով, Խաղերի օրը և դրան նախորդող մի քանի ամիսներին դիտվելու է համակարգչային հանցագործների չափազանց մեծ ակտիվություն, ովքեր օգտագործելու են բոլոր հայտնի սխեմաները տվյալ իրադարձության հաշվին հարստանալու համար: Այսպես, 2008 թ Պեկինի Օլիմպիական խաղերին գրանցվել են 12 միլիոն տարբեր միջադեպեր, որոնք կապված էին համակարգչային անվտանգության խախտման հետ և բազմաթիվ դեպքերում դրանք առաջացել են ինտերնետային ավազակների գործողության արդյունքում, փոխանցում է rg.ru-ն:

Սպասվում է, որ ամառային խաղերի ընթացքում բրիտանական մայրաքաղաքում նման տիպի պոտենցիալ խնդիրների թիվը ավելանալու է: Հաքերները կարող են փորձել տիրանալ Օլիմպիադայի հյուրերի կրեդիտ քարտերի տվյալներին, որոնք ինտերնետի միջոցով մրցումների համար տոմսեր են գնելու և պատվիրելու հյուրանոցային համարներ:

Ռիկեթսը նաև նշել է, որ հաքերների կողմից շորթումների զոհ կարող են դառնալ նաև ընկերությունները, որոնք մասնագիտանում են խաղերի հյուրերին ծառայություններ մատուցելու մեջ: