Իրանի ԱԳՆ. Էմբարգոն իրանական նավթի ներկրման վրա կհանգեցնի նավթի սակագնի կրկնակի աճին

Իրանի ԱԳՆ. Էմբարգոն իրանական նավթի ներկրման վրա կհանգեցնի նավթի սակագնի կրկնակի աճին

PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարար Ռամին Մեհմանփարասթը գտնում է, որ եթե Արևմուտքը մտադիր է էմբարգո ներմուծել իրանական նավթի ներկրման վրա, ապա «սև ոսկու» սակագինը կաճի ավելի քան երկու անգամ, հաղորդում է Reuters-ը:

«Հենց որ այդ հարցը լրջորեն բարձրացվի, նավթի գինը կգերազանցի 250 դոլարը մեկ բարրելի դիմաց»,- հայտնել է ԱԳ նախարարը:

Դեկտեմբերի 1-ին ԵՄ երկրների ներքին գործերի նախարարները լրացուցիչ պատժամիջոցներ ընդունեցին Թեհրանի հանդեպ, բայց չկարողացան համաձայնեցնել իրանական նավթի ներկրման վրա արգելքի ներմուծումը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---