5 դեկտեմբերի 2011 - 16:53 AMT
Ռուսաստանում հայի սպանության մեղադրանքով դատապարտվել են Վրաստանի քաղաքացիներ

ՌԴ Սամարա քաղաքում դատապարտվել են Վրաստանի քաղաքացիներ, ովքեր մեղադրվում են դեռևս 2004 թ Սիզրանում ձեռներեցի տան վրա զինված հարձակում գործելու մեջ: Ինչպես հաղորդում է Սամարայի շրջանի դատախազությունը, 2004 թ մայիսին Վրաստանի քաղաքացիներ Լիպարտելիանին, Գաբիձաշվիլին, Գուրեշիձեն և ևս մեկ անհայտ անձ Սիզրանում ավազակային հարձակում են գործել Ավանեսյան ընտանիքի ձեռներեցների վրա: Դիմակավորված հանցագործները՝ զինված երկու ատրճանակներով վիրավորել են տան տիրոջը, նրա ծեր մորը և 16-ամյա որդուն, ով ստացված վերքերից մահացել էր դեպքի վայրում: Հանցագործները չէին հասցրել սպանել ընտանիքի բոլոր անդամներին և տիրանալ փողերին ու ունեցվածքին:2005 թ, Սամարայի տարածքային դատարանի որոշմամբ դատապարտյալներն արդարացվել էին և ազատ արձակվել դատարանի դահլիճից, ինչից հետո անհայտացել էին: ՌԴ գերագույն դատարանը տարածքային դատախազության վճռաբեկ ներկայացումից հետո չեղյալ համարեց դատավճիռը՝ գործը հանձնելով վերանայման:

Սամարայի տարածքային դատարանը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, հաշվի առավ պետական մեղադրողի կարծիքը և Լիպարտելիանիին հեռակա կարգով դատապարտեց 20 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում: Դատապարտյալը գտնվում է դաշնային հետազոտությունում: Հանցագործության հանցակիցներ Գուրեշիձեն և Գաբիձաշվիլին ներկայումս արդեն դատապարտվել են 13 և 10 տարի ազատազրկման: Գուրեշիձեն կրում է պատիժը, Գաբիձաշվիլին գտնվում է դաշնային հետախուզությունում: