5 դեկտեմբերի 2011 - 16:57 AMT
Սամվել Նիկոյանը խոստանում է իր առաջին այցը խոսնակի պաշտոնում կատարել Արցախ

Հայաստանի Ազգային ժողովի խսնակի պաշտոնի համար ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Սամվել Նիկոյանը խոստացավ ընտրվելու դեպքուm առաջին այցելությունը կատարել ԼՂՀ: Այդ մասին նա հայտարարել է՝ պատասխանելով խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման մասին հարցին:

«Անշուշտ, դուք գիտեք, որ մեր երկրի արտաքին քաղաքականությունը ձևավորում է նախագահը: Ուստի, ԱԺ դիվանագիտությունը չպետք է հակասի դրան»,-նշեց Նիկոյանը:

Նա բարձր է գնահատել նախորդ խոսնակ Հովիկ Աբրահամյանի գործունեությունն այդ ուղղությամբ, ինչը հանգեցրեց Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, ՆԱՏՕ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային հարթակներում: