ԵԱՀԿ-ն ներկայացրել է «Լրագրողների անվտանգության ուղեցույցը», որը կոչված է կասեցնելու «վհուկների որսը»

ԵԱՀԿ-ն ներկայացրել է «Լրագրողների անվտանգության ուղեցույցը», որը կոչված է կասեցնելու «վհուկների որսը»

PanARMENIAN.Net - Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների 18-րդ նիստի շրջանակներում տեղի է ունեցել «Լրագրողների անվտանգության ուղեցույցի» շնորհանդեսը, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Վիլնյուսից: Ինչպես հայտարարել է շնորհանդեսին նվիրված մամլո ասուլիսում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը, ԵԱՀԿ տարածաշրջանում գրանցվել է լրագրողների հանդեպ բռնության, այդ թվում նաև սպանությունների ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Ըստ նրա, միայն վերջին 6 տարում սպանվել է 30 լրագրող: «Մենք ի զորու ենք բեկում մտցնել այդ իրավիճակում»,-ասել է նա՝ հավելելով, որ «մեր նպատակն է ապահովել լրագրոների անվտանգությունը, նրանց հասանելիությունը տեղեկատվությանը, սատարել րագրողական հետաքննություններին և օրենսդրության ապաքրեականացմանը»:

Իր հերթին ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարեց, որ պատահում է, որ լրագրողները շատ բարձր գին են վճարում ճշմարտությունը հրապարակելու համար, իսկ որոշ երկրներում ընդհանրապես «վհուկների որս է» գնում, երբ փորձում են լռեցնել լրագրողներին ու զրկել նրանց տեղեկատվության իրավունքից: Ըստ նրա, տվյալ ուղեցույցը, որի վրա ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակն աշխատել է մի ամբողջ տարի, կոչված է բարելավելու իրավիճակն ու գործնական քայլերի որոնումը՝ ապահովելու համար լրագրողների անվտանգությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---