6 դեկտեմբերի 2011 - 09:28 AMT
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը կանխատեսում է ռուսական քաղաքական համակարգի կործանումը

«Եդինայա Ռոսիային», ինչպես իշխանական ողջ համակարգին, այժմյան քաղաքական դասավորության պայմաններում մեծ խնդիրներ են սպասվում, իր բլոգում կանխատեսել է Միխայիլ Պրոխորովը: «Ակնհայտ է, որ իշխանության լեգիտիմությունն ընդհանուր առմամբ անկում է ապրում: Եթե ոչ մի բան չփոխել, կառույցն ինքնաբերաբար փլուզվելու է: Եվս հինգ տարի այդ համակարգն արդեն չի դիմանա: Իսկ դա նշանակում է, որ նոր քաղաքական մտքի, նոր դեմքերի և նոր գաղափարների համար կստեղծվի մեծ դաշտ: Դրանք պետք է դրսևորվեն ոչ իշխանական կուսակցությունում՝ նոր կուսակցությունների, շարժումների, քաղական և տնտեսական փորձագիտական անկախ կենտրոնների ստեղծմամբ»՛,- գրել է Պրոխորովը:

Ընդ որում, նա չի բացառել, որ նոր քաղաքական շարժումները կարող են նաև առաջանալ հենց իշխանական կուսակցությունում և դրա համար «Եդինայա Ռոսիան» պետք է ընդամենը հնարավորություն ստեղծի «մտքի նոր ուղղությունների, համակարգի փոփոխման համար նոր ինստիտուտների» ստեղծման համար:

Դրա հետ մեկտեղ Պրոխորովը նշում է, որ Կրեմլը «ստիպված կլինի լրջորեն աշխատել քաղաքական համակարգում կառավարման մակարդակի վրա», որը վերջերս «բազմաթիվ վրիպումներ» է արել: