6 դեկտեմբերի 2011 - 11:40 AMT
London Chess Classic.Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Նայջել Շորթի նկատմամբ

London Chess Classic-ի երրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդիպել է Նայջել Շորթի հետ՝ Անգլիա, և տարել իր առաջին հաղթանակը: Նա հավաքել է 4 միավոր և 3-5 տեղերը կիսում է Հիկարու Նակամուրայի՝ ԱՄՆ, և Վլադիմիր Կրամնիկի՝ Ռուսստան, հետ: Մրցաշարի առաջատարն է Մանգուս Կարլսենը՝ (Նորվեգիա) 7 միավորով:

4-րդ տուրում հայ շախմատիստը հանգստանում է և ուղիղ եթերում մեկնաբանելու է խաղերը: Այս տուրում կխաղան Կարլսեն- Կրամնիկ, Մայքլ Ադամս- Շորթ, Վիշվանաթան Անանդ- Նակամուրա և Դևիդ Հոուել- Լյուկ Մակշին զույգերը:

Ժամանակի վերահսկողությունը լինելու է 2 ժամ 40 քայլի համար, ապա 1 ժամ 20 քայլի համար և 15 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար, սկսած 61-րդից, լրացուցիչ 30 վայրկյանով: Հաղթանակի համար նախատեսվում է 3 միավոր, ոչ ոքիի համար՝ 1, պարտության համար՝0, ոչ ոքիի առաջարկն արգելվում է:

Մրցաշարը կտևի մինչև դեկտեմբերի 12-ը, դեկտեմբերի 7 շախմատիստները հանգստանում են: