Հիլարի Քլինթոնը հերթական անգամ ընդգծել է Ղարաբաղում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Հիլարի Քլինթոնը հերթական անգամ ընդգծել է Ղարաբաղում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստում: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Վիլնյուսից, նա նշել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվող բանակցությունները և ընդգծել է ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության ու խաղաղության հաստատման կարևորությունը՝ հիշեցնելով, որ այդ մասին Դովիլում հայտարարել են նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ նախագահները:

Հարկ է նշել, որ Կազանի հանդիպման նախաշեմին` մայիսի 26-ին, Դովիլում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին ընդունեցին հայտարարություն, որում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Նրանք ընդգծել են նաև ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների օգնությամբ բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կողմերի առաջնորդներին համառորեն խորհուրդ են տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---