6 դեկտեմբերի 2011 - 12:30 AMT
ԵՄ. Լարվածության աճը ղարաբաղյան հակամարտության գոտում ողբերգական հետևանքների կհանգեցնի տարածաշրջանում

ԵՄ-ն մտահոգված է առաջընթացի բացակայությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Լեհաստանի ԱԳՆ փոխքարտուղար Բոգուսլավ Վինիդը ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստում, հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Վիլնյուսից: Ըստ նրա, լարվածության աճը ղարաբաղյան հակամարտության գոտում ողբերգական հետևանքներ կունենա տարածաշրջանում: ԵԱՀԿ-ն պետք է աջակցի ԵԱՀԿ Մինսկիի խմբին:

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. նոյեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1150 անգամ:

Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 950 անգամ:

Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 300 անգամ: