6 դեկտեմբերի 2011 - 12:51 AMT
Լավրովը Երևանին և Բաքվին կոչ է արել օգտվել Ղարաբաղի վերաբերյալ արդեն իսկ մշակած առաջարկություններից

Ռուսաստանի ԱԳ նախարար Սրգեյ Լավրովը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին կիրառել այն առաջարկությունները, որոնք մշակվել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում: Այդ մասին նա հայտարարել է Վիլնյուսում ԵԱՀԿ երկրների ԱԳՆԽ 18-րդ նիստում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net- թղթակիցը Վիլնյուսից, Սերգեյ Լավրովը նշել է, որ այդ առաջարկները ողջունել են Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները այս տարվա մայիսին Դովիլում կայացած հանդիպմանը:

Մայիսի 26-ին, Դովիլում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին ընդունեցին հայտարարություն, որում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Նրանք ընդգծել են նաև ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների օգնությամբ բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կողմերի առաջնորդներին համառորեն խորհուրդ են տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: