Սամվել Նիկոյան. Թեկնածությունն առաջադրում է կուսակցությունը, սակայն քվեարկում են պատգամավորները

Սամվել Նիկոյան. Թեկնածությունն առաջադրում է կուսակցությունը, սակայն քվեարկում են պատգամավորները

PanARMENIAN.Net - Խոսնակի պաշտոնի ՀՀԿ թեկնածու Սամվել Նիկոյանը լրագրողներին մեկնաբանել է իր առաջադրումն այդ պաշտոնում: Նրա խոսքով, «թեկնածությունն առաջադրում է կուսակցությունը, սակայն քվեարկում են պատգամավորները»:

Ինչ վերաբերում է հրաժարականներին, որոնք հանգեցրին այսօրվա քվեարկությանը, նա նշել է, որ արդեն բազիմցս խոսվել է այդ մասին, և ընդգծել է, որ կուսակցությունն է որոշում՝ ով որտեղ լինի: «Ոչ ոք չի կարող որևէ պաշտոն հավերժ զբաղեցնել»,- հավելել է Նիկոյանը:

Նիկոյանը նաև հերքել է որոշ ընդդիմադիր ԶԼՄ և ուժերի կարծիքը, որ խոսնակի պաշտոնն իրեն առաջարկվել է մարտի մեկի դեպքերի հանձնաժողովի աշխատանքները խոչնդոտելու դիմաց: Այս համատեքստում նա ընդգծել է, որ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի համար ներդրել է բոլոր ջանքերը:

Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում շարունակելու է իրեն նախորդած Հովիկ Աբրահամյանի ուղղությունը, ընդ որում նկատելով, որ ամեն նոր մարդ իր հետ նոր գաղափարներ է բերում:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է պատրաստվում նշել իր հաղթանակը, Նիկոյանը նշել է. «Ձեզ հետ, այստեղ»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---