6 դեկտեմբերի 2011 - 14:13 AMT
Gowalla գեոլոկացիոն ընկերությունը կաշխատի Facebook-ի համար

Երեկ ամերիկյան մամուլում տարածվել էին լուրեր այն մասին, որ Gowalla գեոլոկացիոն ընկերությունը գնվել է Facebook-ի կողմից։ Այժմ Gowalla-ն հաստատել է, որ իր աշխատակիցներից ոմանք և համահիմնադիրները տեղափոխվում են Facebook։

Ընկերությունը նաև հայտնել է, որ 2012-ի հունվարին Gowalla-ի գեոլոկացիոն ծառայությունը կփակվի այս առիթով։ Օգտագործողների համար հնարավորություն կլինի տեղափոխելու և այլ տեղ պահպանելու իրենց Gowalla-ում ծավալած գործունեությունը։

Gowalla-ի թիմն աշխատելու է Facebook-ի անհատական էջերի նոր ինտերֆեյս Timeline-ի վրա:

Gowalla գեոլոկացիոն ցանցը ստեղծվել է 2009-ին: Գեոլոկացիոն ցանցերը հնարավորություն են տալիս մարդկանց ամրագրվել այն վայրերում, ուր այցելում են, տեսնել, թե որտեղ են ընկերները և այլն: Gowalla-ն համարվում է Foursquare գեոլոկացիոն սոցիալական ցանցի հիմնական մեծ մրցակիցը։