Սամվել Նիկոյանն ընտրվել է Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում

Սամվել Նիկոյանն ընտրվել է Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում

PanARMENIAN.Net - Այսօր Սամվել Նիկոյանն ընտրվել է Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Սամվել Նիկոյանը ստացել է 102 քվե, իսկ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության թեկնածու Լարիսա Ալավերդյանը՝ 4 քվե: Իր խոսքում Նիկոյանը երախտագիտություն հայտնեց իրեն ընտրելու և վստահություն ցուցաբերելու համար և հավելեց.«Ես լավ եմ հասկանում, թե դա ինչ մեծ պատասխանատվություն է: Ես լավ եմ հասկանում, ինչ է նշանակում լինել Ազգային ժողովի խոսնակ»:

Իր ելույթից հետո Սամվել Նիկոյանը ծաղկեփունջ նվիրեց իր մրցակցուհուն:

Այժմ խորհրդարանում քննարկվում է 2012թ. պետբյուջեի նախագիծը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---