Աշխարահի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղին անցնում է շահագործման ձմեռային ռեժիմի

Աշխարահի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղին անցնում է շահագործման ձմեռային ռեժիմի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-19-ը «ՏաԹևեր» ճոպանուղին ուղևորափոխադրումներ չի իրականացնելու` պայմանավորված շահագործման աշնանային ռեժիմից ձմեռայինին անցմամբ: Ինչպես ասվում է ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանի հաղորդագրության մեջ, վերոհիշյալ ժամանակահատվածում «ՏաԹևեր» ճոպանուղու կառավարման էլեկտրոնային և մեխանիկական համակարգերը հարմարացվելու են Սյունիքի մարզի եղանակային փոփոխություններին. Ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից (քամիներ, օդի հարաբերական խոնավություն և այլն) իրականացվելու են կառավարման համակարգերի եղանակային ռեժիմների փոփոխություններ:

Նշված ժամանակահատվածում շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայեր» ընկերության մասնագետների կողմից իրականացվելու են նաև ճոպանուղու տարեկան տեխնիկական զննման և սպասարկման աշխատանքներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---