6 դեկտեմբերի 2011 - 15:50 AMT
ՀՀ նախագահի ջանքերն ուղղված են ՀԱԷԿ-ի անվտանգությունն ԱՄՆ ու Եվրոպայի ատոմակայանների մակարդակին հասցնելուն

Հայաստանի նախագահի ջանքերով 1996թ. ստեղծվեց Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ, ինչպես նաև աշխատանքներ կատարվեցին՝ ուղղված ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովմանը, նպատակ ունենալով հասցնել այն ԱՄՆ ու Եվրոպայի ատոմակայանների մակարդակին: Այդ մասին դեկտեմբերի 6-ին Երևանում հայտարարել է Խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհովերը (Գերմանիա): «Այդ ոլորտում ԵՄ և ՄԱԳԱՏԷ-ի հետ Միջազգային համագործակցության շրջանակներում մեծ աջակցություն է ցուցաբերվում, իսկ ատոմակայանի անվտանգությունը պատշաճ մակարդակի վրա է»,-ասել է նա Խորհրդի 12-րդ նիստի ավարտին, որն անցնում էր ՀՀ նախագահի մասնակցությամբ:

Ադոլֆ Բիրկհոֆերը հայտնել է նաև, որ ՀՀ նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի տարեկան նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացմանն, ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև միջազգային համագործակցությունն այդ ոլորտում: