ՌԴ Հյուսիսային նավատորմի ավիակիրը սկսել է շրջագայությունը դեպի Հյուսիսարևելյան Ատլանտիկա և Միջերկրական ծով՝ նպատակ ունենալով մտնել նաև սիրիական Տարտուս նավահանգիստը, հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին ՀՆ պաշտոնական ներկայացուցիչ 1-ին կարգի նավապետ Վադիմ Սերգան:
Ըստ հրամանատարության ներկայացուցչի, արշավի են դուրս եկել «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը, հականավակային «Ծովակալ Չաբանենկո» նավը, ուղեկցող նավեր, նավային ավիացիան:
Ինչպես նշել է Սերգան, արշավը ծրագրված էր դեռ Սիրիայի իրադարձություններից առաջ և կապված չէ այդ երկրում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի հետ:
Իր հերթին Դամասկոսը հավանություն է տալիս ռուս զինվորականների զորավարժությունների մասին վարկածին՝ նշելով, որ դա կապված չէ Սիրիայի ներքաղաքական իրավիճակի հետ: