6 դեկտեմբերի 2011 - 17:37 AMT
Փարիզում տեղի կունենա «Արցախ` հայ արվեստի և ավանդույթների պարտեզ» գրքի շնորհանդեսը

Դեկտեմբերի 7-ին Փարիզում տեղի կունենա ԼՂՀ անկախության հանրաքվեի 20-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելիություն: Հրավիրյալների թվում են ֆրանսիացի խորհրդարանականներ, սենատորներ, լրագրողներ ու մտավորականներ, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Պաշտոնական արարողության շրջանակներում կկայանա նաև «Արցախ` հայ արվեստի և ավանդույթների պարտեզ» գրքի շնորհանդեսը: Միջոցառումն իրականացվում է Ֆրանիսայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ: