Հայաստանի իշխանությունները մտադիր են անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխանող ԱԺ ընտրություններ

Հայաստանի իշխանությունները մտադիր են անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխանող ԱԺ ընտրություններ

PanARMENIAN.Net - Հայաստանում մշակված բարեփոխումների համապարփակ ռազմավարությունը նպատակ ունի շարունակել բարեփոխումների անցկացումը, որոնք ուղղված են ժողովրդավարական կառույցների համախմբանը, օրենքի գերակայության առաջխաղացմանը, ընտրական օրենսդրության կատարելագործմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, գործարար միջավայրի բարելավմանը, անկախության ամրապնդմանն ու դատական մարմինների թափանցիկությանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լիտվայում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստում, հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակիցը Վիլնյուսից:

Ըստ նրա, Հայաստանի իշխանությունները մտադիր են անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխանող ԱԺ ընտրություններ: «Մենք դեռ շատ անելիք ունենք նպատակին հասնելու համար, որի մասին հայտարարվել է ԵԱՀԿ ԱԳՆԽ Աստանայի 2010թ. գագաթաժողովում: Մենք սատարում ենք Իռլանդիայի առաջիկա նախագահությանը ԵԱՀԿ-ում, ցանկանում ենք հաջողություն մաղթել Իռլանդիայի մեր գործընկերոջն ու հավաստիացնել նրան, որ Հայաստանը կաջակցի նախագահության օրակարգի իրականացման հարցում»,-ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---