Էդվարդ Նալբանդյան. Երևանն օժանդակում է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Սերգեյ Լավրովի կոչին

Էդվարդ Նալբանդյան. Երևանն օժանդակում է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Սերգեյ Լավրովի կոչին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ինտերֆաքս լրատվական գործակալությանը մեկնաբանել է Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցի առնչությամբ ՌԴ ԱԳ նախարարի այսօրվա կոչի վերաբերյալ:

«Կարելի է միայն աջակցել կողմերին ուղղված կոչին, որը հնչեց այսօր ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի լիագումար նիստում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթի ժամանակ»,- հայտնել է Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարը նկատել է, որ կարելի է «օգտագործել վերջին երկու տարվա ընթացքում նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում մշակված առաջարկները, որոնք աջակցություն են ստացել նաև նախագահներ Օբամայի ու Սարկոզիի կողմից»:

Երեքշաբթի օրը Վիլնյուսում, ելույթ ունենալով ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստում, Սերգեյ Լավրովը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել օգտագործել «վերջին երկու տարվա ընթացքում նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ կայացած հանդիպումների արդյունքում մշակված առաջարկները, որոնք աջակցություն են ստացել այս տարի Դովիլում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության մեջ:

Մայիսին Դովիլում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ հակամարտության կողմերի առաջնորդներին կոչ են արել խաղաղ ճանախարհով լուծել հիմնախնդիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---