6 դեկտեմբերի 2011 - 18:47 AMT
Արմեն Մարտիրոսյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավարը առաջադրել է Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունը ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում: Մարտիրոսյանը կպայքարի ՀՀԿ կողմից առաջադրված, ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ:

Այժմ թեկնածուները ներկայացնում են իրենց ծրագրերը, որից հետո տեղի կունենա գաղտնի քվեարկություն:

Այսօր Սամվել Նիկոյանն ընտրվեց ԱԺ խոսնակի պաշտոնում 102 «կողմ» ձայնով, իսկ ընդդիմադիր «Ժառանգության» թեկնածուն ստացավ 4 քվե: