6 դեկտեմբերի 2011 - 19:35 AMT
Ազգային պատկերասրահում բացվեց «Ես կամավոր եմ» լուսանկարչական ցուցահանդեսը

Այսօր` դեկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի ունեցավ «Ես կամավոր եմ» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսի նպատակն է լուսաբանել Հայաստանում կամավորների գործունեությունը տարբեր ոլորտներում: Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանում գործող մոտ երկու տասնյակ կազմակերպությունների և խմբերի կամավորական գործունեության մոտ 40 լուսանկարներ:

Պատկերասրահը տոնի կապակցությամբ կամավորներին հանձնեց հավաստագրեր: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 15-ը:

Ազգային պատկերասրահում բացվեց «Ես կամավոր եմ» լուսանկարչական ցուցահանդեսը