6 դեկտեմբերի 2011 - 20:41 AMT
Դեկտեմբերին Հայաստանի թատրոններում սպասվում են 5 նոր ներկայացումներ

Հայաստանի Հանրապետությունում 2011 թ. դեկտեմբերին նախատեսված են պետական աջակցությամբ բեմադրված 5 նոր ներկայացումների առաջնախաղեր, որոնցից 2-ը Երևանում, իսկ 3-ը` մարզերում:

Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 8-ին տեղի կունենա Ավ. Ահարոնյանի «Երբ ձյունն է իջնում» ներկայացման (դրամա ըստ համանուն վիպակի) առաջնախաղը (բեմականացումը և սցենարը` Վարդան Գրիգորյանի, բեմադրությունը` Հայկ Մնացականյանի):

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 5-ին տեղի կունենա Ա. Այվազյանի «Առլեզ» դրաամյի առաջնախաղը (բեմադրությունը` Նունե Խեչումյանի), իսկ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 15-ին և 16-ին ` Հրանտ Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» երաժշտական ներկայացման առաջնախաղը (բեմադրությունը` Նիկոլայ Ծատուրյանի):

Մայրաքաղաքում թատերասերները Երևանի երաժշտական կամերային պետական թատրոնում կծանոթանան դեկտեմբերի 14-ին Ռեյկունիի «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» կատակերգությանը (բեմադրությունը` Դավիթ Հակոբյանի), իսկ դասական թատրոնի սիրահարները հնարավորություն կունենան դիտելու Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 16-ին և 17-ին Սերգեյ Դովլաթովի «Աբանամատ» կամ «Նախկինում մենք ապրել ենք սարերում» դրամայի առաջնախաղը (բեմականացումը և սցենարը` Կոնստանտին Բալայանի, բեմադրությունը` Ալեքսանդր Գրիգորյանի): Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, սպասվում են նաև մանկական 2 ներկայացումների առաջնախաղեր: