6 դեկտեմբերի 2011 - 20:46 AMT
Էդուարդ Շարմազանովը «քաղաքական հնարք» է համարում ինքնաբացարկման մասին Ստեփան Սաֆարյանի առաջարկը

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) Ազգային Ժողովի փոխխոսնակի պաշտոնի թեկնածու Էդուարդ Շարմազանովը «քաղաքական հնարք» է համարում իր ինքնաբացարկման մասին Ստեփան Սաֆարյանի առաջարկը: Այդ մասին Շարմազանովը հայտնել է, պատասխանելով լրագրողների հարցերին ՀՀ ԱԺ-ում: Նա ընդգծել է նաև, որ իր ընտրվելու դեպքում փոխխոսնակի պաշտոնում շեշտը դնելու է խորհրդարանական ժողովրդավարության և խորհրդարանական դիվանագիտության և Արցախի խորհրդարանի հետ կապերի զարգացման վրա:

Այժմ Հայաստանի խորհրդարանում ընթանում են ՀՀ ԱԺ փոխխոսնակի ընտրությունները: Այդ պաշտոնին հավակնում են Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: