6 դեկտեմբերի 2011 - 20:51 AMT
Ռուբեն Հայրապետյանն անբեկանելի է ընտրություններից հետո պատգամավորական մանդատը թողնելու իր որոշման մեջ

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խորհրդարանում լրագրողներին հայտնել է, որ չի վերանայել առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու իր որոշումը: «Ես այն մարդկանց տեսակին եմ պատկանում, ովքեր ինչ ասում են, այն էլ անում են… Ես իմ տեղը չեմ տեսնում Ազգային Ժողովում»,- ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է խորհրդարանի նիստերին հաճախ դարձած այցելությունների մասին լրագրողների հարցին, ապա նա դա բացատրել է նրանով, որ իր կողմից սիրված և հարգված մարդիկ են ընտրվել խորհրդարանի խոսնակ և փոխխոսնակ: Նա խոստացել է, որ մինչև լիազորությունների ժամկետի ավարտը ըստ հնարավորության բաց չի թողնելու խորհրդարանի նիստերը:

Ռուբեն Հայրապետյանը Ազգային Ժողովի նիստերին բացակայությունների ամենամեծ քանակն ունի: