10 դեկտեմբերի 2003 - 22:19 AMT
ՏԱԼԼԻՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ-88» ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Դեկտեմբերի 9-ին Էստոնիայի արտակարգ իրավիճակների դեպարտամենտում բացվել է «Հայաստան-88» ցուցահանդեսը` նվիրված Սպիտակի երկրաշարժի 15-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ, որոնք արված են աղետի գոտում` 1988 թվականի երկրաշարժի առաջին օրերին: Համաձայն Էստոնիայի հայկական ազգային միության տեղեկատվության` լուսանկարները 1990 թվականին նվիրել է տեղի հայ համայնքին ՀՀ ԱԳՆ բաժնի վարիչ Ջիվան Մովսիսյանը Էստոնիա կատարած այցի ընթացքում: Ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունեցել Էստոնիայի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի տնօրեն Մատի Ռայդման, էստոնական խորհրդարանի պատգամավորներ, Էստոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Գարիկ Իկնոյանը, Տալլինում Հայկական եկեղեցու վանահայրը, «Էստոնիա-Հայաստան» ընկերության նախագահ Պրիյտ Խերոդեսը: