Բացահայտվել է 18 տարի առաջ տեղի ունեցած սպանության դեպք![]() 6 դեկտեմբերի 2011 - 21:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Մաշտոցի քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ բացահայտել են դեռևս 18 տարի առաջ տեղի ունեցած սպանության դեպքը: Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 5-ին քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել նախկինում 4 անգամ դատապարտված, 72-ամյա Յուրիկ Նասիբյանն ու 38-ամյա Աշոտ Խաչատրյանը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Նասիբյանն ու Խաչատրյանը հանցավոր համաձայնության էին եկել և կողոպուտ կատարելու նպատակով, վստահությունը չարաշահելու միջոցով, իբր, 1993 թ. մայիսի 20-ին` երեկոյան ժամը 6-ից 7-ը ընկած ժամանակահատվածում եկել են բնակարան գնելու, մտել են Շինարարների փողոցի մի բնակարան, որտեղ Աշոտ Խաչատրյանը, տանը գտնվող խոհանոցային դանակով հարվածելով, սպանել էր տանտիրուհուն` Թամարա Դերզյանին: Հետո հափշտակել էին տարբեր տեսակի հնաոճ իրեր ու հեռացել: Օրեր առաջ օպերատիվ-քննչական խումբը մեկնել էր ՌԴ Վլադիմիր քաղաք, որտեղ հափշտակված իրեղեն ապացույց հանդիսացող հնաոճ ափսեն ճանաչման է ներկայացվել տուժողի դստերը, որը ճանաչել է մոր տնից հափշտակված իրը: Հափշտակված իրերը մասամբ առգրավված են: Յուրիկ Նասիբյանն ու Աշոտ Խաչատրյանը ձերբակալված են: Նախաքննությունը կատարում է Մաշտոցի քննչական բաժինը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |