7 դեկտեմբերի 2011 - 09:38 AMT
ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ պետքարտուղարի՝ ռուսական ընտրությունների վերաբերյալ արտահայտությունն անընդունելի է

Ռուսատանի ԱԳ նախարարությունում անընդունելի են համարել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ամերիկյան այլ պաշտոնյաների՝ Պետդումայի ընտրությունների վերաբերյալ արտահայտությունները:

«Ցավոք, ստիպված ենք փաստել, որ Վաշինգտոնում տիրում են վաղուց հնացած կարծրատիպեր և շարունակում են պիտակավորել՝ չփորձելով անգամ հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր ընտրական դաշտում»,- ասվում է ԱԳ նախարարության հրապարակած պաշտոնական հաղորդագրությունում:

Ռուսաստանի ապագան կանխորոշելու իրավունք ունեն միայն նրա քաղաքացիները, նշվում է հաղորդագրությունում, իսկ «նրանք իրենց ընտրությունն արել են՝ ընտրություններին ակտիվ մասնակցություն ունենալով»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ «լրջորեն անհանգստացած է» նրանով, թե ինչպես էին անցնում դեկտեմբերի 4-ի ընտրությունները և կոչ է արել հետաքննել քվեարկության և ձայների հաշվարկների ընթացքում գրանցված բոլոր խախտումները:

Դեկտեմբերի 4-ին կայացել են ՌԴ Պետդումայի ընտրություններ: ԿԸՀ-ի վերջին տվյալներով , «Եդինայա Ռոսիան» խորհրդարանական ընտրություններում հավաքելէ ընրողների ձայների 49,54% և կարող է Պետդումայի 450 մանդատներից 238-ին հավակնել: