Արթուր Աբրահամը հունվարի 14-ին որակավորման մենամարտ կանցկացնի Պաբլո Ֆարիասի հետ

Արթուր Աբրահամը հունվարի 14-ին որակավորման մենամարտ կանցկացնի Պաբլո Ֆարիասի հետ

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա որակավորման մենամարտը նշանակված է 2012 թվականի հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում` «Բադեն-Արենա» համալիրում: Նրա մրցակիցը 23-ամյա արգենտինացի Պաբլո Ֆարիասն է: Վերջինս ունեցել է 19 մենամարտ և ոչ մի պարտություն, PanARMENIAN.Net ին հաղորդել են բռնցքամարտիկի մամլո ծառայությունից:

«Ես լավ մարզավիճակում եմ, հաղթանակն անխուսափելի է: Մեծ աշխատանք եմ տարել նախորդ մենամարտերում սխալներս վերացնելու ուղղությամբ: 2012-ն ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու: Դիտարժան մրցելույթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարների համար»,- նշել է Արթուր Աբրահամը:

Դա Աբրահամի առաջին մենամարտն է լինելու 9-ամսյա ընդմիջումից հետո: Իր վերջին մենամարտում հայ բռնցքամարտիկը «Super Six» մրցաշարում զիջեց Անդրե Ուորդին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---