7 դեկտեմբերի 2011 - 11:16 AMT
ԵՄ փորձագետները իրենց հայ գործընկերներին կպատմեն՝ ինչպես բարձրացնել պետկարգավորումը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, Ֆնլանդիայի HOUSE հանարային կառավարման ինստիտուտի հետ համատեղ և ԵՄ աջակցությամբ, դեկտեմբերի 7-ին Երևանում մեկնարկել է «Արդյունավետ կարգավորում. Մարտահրավերներ և զարգացումներ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովը:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 21-րդ դարում աշխարհն ավելի մոտ է դառնում, իսկ գործարարությունն ընտրում է այն երկիրը, որտեղ այդ գործունեության համար ստեղծված են բարենպաստ պայմաններ: Այդ պատճառով արդյունավետ կարգավորումը կազմում է գործարար միջավայրի կարևոր մաս, որի բարելավումը, ինչպես տեղի արդյունաբերողների, այնպես էլ արտասահմանյան հետաքրքրությունների համար կարևոր է»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը: Այս առնչությամբ փոխնախարարը հույս է հայտնել, որ համաժողովի ընթացքում, փորձի փոխանակման արդյունքում կմշակվեն ուղիները, կընտրվեն համապատասխան մեխանիզմները և կստեղծվի նոր ցանց՝ կարգավորման արդյունավետության բարձրացման համար:

Երևանում մեկնարկած համաժողովն անցկացվում է Թվինինգ «Աջակցություն Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում/ Ստանդարտ ծախսերի մոդել» ծրագրի շրջանակներում:

Համաժողովի ընթացքում միջազգային փորձագետները կներկայացնեն իրավաբանական ակտերի ազդեցության գնահատման համակարգը, ինչպես նաև կկիսվեն օրենսդրական դաշտի արդյունավետությունը բարձրացնող գործիքների կիրառման փորձով: Բացի այդ ԵՄ փորձագետները իրենց հայ գործընկերներին կներկայացնեն «Կարգավորման գիլյոտին» գործիքը, որը ծառայում է օրենսդրության պարզեցմանն ու վարչարարության նվազեցմանը: