ԱՄՆ-ն ինտերնետ-դեսպանություն է բացել Թեհրանում

ԱՄՆ-ն ինտերնետ-դեսպանություն է բացել Թեհրանում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն երեքշաբթի վիրտուալ դեսպանատուն է բացել Իրանում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ներկայումս երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ: ԱՄՆ շահերը Իրանում ներկայացնում է Շվեյցարիան:

«Ես ուրախ եմ հայտնել, որ Թեհրանում բացվել է ԱՄՆ վիրտուալ դեսպանատուն: Դա ԱՄՆ և Իրանի ժողովրդներին մերձեցնելու նոր հնարավորություն է: Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով մենք երկխոսության պակաս ենք զգում: Մենք հուսով ենք, որ այժմ, նոր տեխնոլոգիաների շնորհիվ այդ կայքն ու նրա հետ կապված սոցիալական ցանցերը կդառնան այն կամուրջը, որը կնպաստի հարաբերությունների բարելավմանը»,-ասվում է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի գրավոր հայտարարության մեջ: Ըստ նրա, կայքի բացումը դարձավ ԱՄՆ առաջին քայլը, ուղղված «էլեկտրոնային վարագույր իջեցնելու Իրանի ռեժիմի» փորձերի հաղթահարմանը: «Հուսով ենք, որ մեր շփումը Իրանի ժողովրդի հետ կընդլայնվի:

Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը հասանելի է iran.usembassy.gov (անգլերեն) и persian.iran.usembassy.gov (ֆարսի) կայքերում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---