Մոսկվայի ԲԿՄԱ-ն բանակցություններ է սկսել Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու շուրջ

Մոսկվայի ԲԿՄԱ-ն բանակցություններ է սկսել Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու շուրջ

PanARMENIAN.Net - Մոսկվայի ԲԿՄԱ-ն նախագահ Եվգենի Գիների գլխավորությամբ շահագրգառված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի 24-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններից օգտվելու հարցում:

Ինչպես հաղորդում է tden.ru-ն, ակումբի ղեկավարն անձամբ է հանդիպել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ Մովսիսյանի հնարավոր տեղափոխումը քննարկելու նպատակով:

«Բանակայիններն այժմ ակտիվորեն հարձակվող են որոնում: Շուտով թիմը կլքի լավագայուն ռմբարկուներից մեկը՝ բրազիլացի Վագներ Լավը: Անհայտ է նաև վնասվածք ստացած չեխ հարձակվող Տոմաշ Նեցիդի ճակատագիրը: Ուստի , հարձակվող ձեռք բերելն այժմ առաջնային խնդիր է ԲԿՄԱ-ի համար: Եվգենի Գիներն անձնամբ է հետևում այդ հարցին»,-ասել է աղբյուրը:

Մովսիսյանը տեղափոխվել է «Կրասնոդար» ընթացիկ տարվա սկզբին 2 մլն եվրոյով: Սլավոլյուբ Մուսլինի թիմում հարձակվողը անց է կացրել 26 խաղ և 8 գնդակ է խփել ՌԴ առաջանության ընթացքում: Ֆուտբոլիստի շուկայական արժեքը մոտ 1,5 մլն եվրո է, նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2014թ.:

Եվրո-2012 ընտրական փուլում Հայաստանի հավաքականի կազմում հարձակվողը խփել է 4 գոլ և արել է 5 գոլային փոխանցում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---