Լատվիայի ԱԳ նախարարը կարծում է, որ ԵԱՀԿ-ն պետք է խորացնի Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները

Լատվիայի ԱԳ նախարարը կարծում է, որ ԵԱՀԿ-ն պետք է խորացնի Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն պետք է ուսումնասիրի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների խորացման հնարավորությունը: Այդ մասին Լիտվայում, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստին, հայտարարել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչուս:Ինչպես Վիլնյուսից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Ռինկևիչուսը նշել է, որ բանակցությունների խորացումն անհրաժեշտ է այդ գործընթացում համագործակցության և առաջընթացի համար:

Խոսելով Վրաստանում տիրող դրության մասին՝ Լատվիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը «աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: Այդ առումով Էդգարս Ռինկևիչուսը նշել է Վրաստանում ԵԱՀԿ առաքելության վերականգնման անhրաժեշտությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---