7 դեկտեմբերի 2011 - 14:11 AMT
Ուկրաինայում տեղի են ունեցել Սպիտակի երկրաշարժի հիշատակման միջոցառումներ

Դեկտեմբերի 7-ին ժամը 11.41-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում և մատուռներում պատարգ մատուցվեց ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի, հայտնում է Analitika.at.ua-ն:

Կիևում պատարագը մատուցվեց մատուռում, որի հարևանությամբ կառուցվելու է ՀԱԵ մայր տաճարը: Հիշատակի միջոցառումներին մասնակցել են Կիևի հայ համայնքի և բնակչության ներկայացուցիչները, Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը:

«Դելտեմբերի 7-ը սգո օր է հայ ժողովրդի համար: Հայ ժողովուրդը հիշում է և երախտապարտ է բոլոր նրանց, ով օգնության ձեռք մեկնեց՝ միայնակ չթողնելով Սպիտակի երկրաշարժի արհավիրքում:

Առաջիններից մեկը օգնության ձեռք մեկնեց եղբայրական Ուկրաինան: Մենք բոլորս հիշում ենք, ինչպես Վիկտոր Յանուկովիչը ամենասկզբից ակտիվ մասնակցություն ունեցավ երկրաշարժի հետևանքների վերացման գործում, նա ղեկավարում էր փրակարար ջոկատների ու շինջոկատների կազմավորումը: Այդ սխրանքը հավերժ կմնա մեր բոլորիս սրտերում: Բոլոր հայերի կողմից, որոնց միավորում է մեր Միությունը, անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին ծանր պահին սատարելու համար»,-հայտարարել է Վիլեն Շատվորյանը:

2008թ. Սպիտակում Վիկտոր Յանուկովիչի անունով հրապարակ ու փողոց անվանակոչվեց: