«Ֆեներբախչեի» նախագահ Յիլդիրիմին պայմանավորված խաղերի պատճառով սպառնում է 138 տարի ազատազրկում

PanARMENIAN.Net - Թուրքիայում նախապես պայմանավորված խաղերի մասին գործը պայթել է նոր ուժով: Դատախազը մեղադրանք է ներկայացրել 93 կասկածյալների, որոնց թվում նաև «Տրաբզոնսպորտի» ղեկավարին, փոխանցում է sovsport.ru-ն:

. Գործի 93 մասնակիցներին (նրանցից 31 մինչև լսումների ավարտը արդեն ճաղերի ետևում են գտնվում) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործին ընթացք տալով՝ դատախազ Մեհհմեդ Բերկը պահանջել է առավելագույն պատիժ: Դրանք նախատեսվում են թուրքական ֆուտբոլում կաշառակերության դեմ պայքարի մասին օրենքում, որն ընդունվել է այս տարի: Համաձայն այդ օրենքի պայմանավորվածություն կազմակերպելու կամ դրան մասնակցելու դեպքում, մեղադրողը դատապարտվելու է 5-12 տարի ազատազրկման: Իսկ «Ֆեներբախչեի» նախագահ Ազիզ Յիլդիրիմին պայմանավորված խաղերի պատճառով սպառնում է 138 տարի ազատազրկում:

Դատարանն առայժմ պաշտոնապես չի հաստատել մեղադրանքը: Որոշումը պետք է կայացվի մեղադրանքի ներկայացումից հետո 15 օրվա ընթացքում: Այսինքն վերջնաժամկետը դեկտեմբերի 18 է: Չնայած, միանգամից մի քանի խաղացողների արդեն արգելել են խաղադաշտ դուրս գալ թուրքական մրցաշարի դեռևս նախորդ տուրում:

Մեղադրվող թուրքական ակումբների ղեկավարների մեծամասնությունը տարբեր կուսակցությունների հայտնի անդամներ են, մարդիկ, ովքեր երկրում ունեն մեծ քաղաքական կշիռ: Գործին անձամբ խառնվել է երկրի նախագահ Ադուլլահ Գյուլը: Գյուլը քննադատել է խորհրդարանին նման նախաձեռնության համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---